Մենք ըստ էության, շատ մոտ ենք ծայրահեղ աղքատությունը վերացնելու մեր նախընտրական խոստումին, որ տվել ենք 2021 թվականին։ Այս մասին ԱԺ–ում 2026-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը։
«Այո՛, Հայաստանում կա աղքատության պրոբլեմ, բայց ժամանակն է, ի վերջո, որ մենք առերեսվենք և արձանագրենք աղքատության պատճառները։ Հայաստանի Հանրապետությունում այլևս աղքատության պատճառն այն չի, որ աշխատատեղ չկա, այդ պրոբլեմը վաղուց վերացված է։ Հակառակ դեպքում չէր լինի, որ հազարավոր, էլ չեմ ասում տասնյակ հազարավոր մարդիկ ուրիշ տեղերից գային Հայաստանում աշխատեին և ուրիշ տեղերում իրենց ընտանիքները պահեին։ Բա ինչի՞ կա Հայաստանում աղքատություն։ Հայաստանում աղքատություն կա միայն աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով այն մարդկանց շրջանում, ովքեր աղքատ են»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։