ԱԺ նիստը մեկնարկել են առանց քվորում ապահովելո՞ւ․ ինչու չեղարկեցին գրանցումը

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԱԺ նիստը նախատեսված ժամին չի մեկնարկել, քանի որ երեք անընդմեջ քվեարկությունից հետո պատգամավորները չեն կարողացել քվորում ապահովել։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց ընդմիջում 20 րոպեով, իսկ ընդմիջումից վերադառնալով նիստը սկսել են առանց գրանցվելու․ Ալեն Սիմոնյանը նախ հայտարարել է գրանցում, սակայն կողքից նրան փոխանցել են, որ գրանցվելու անհրաժեշտություն չկա, ու Ալեն Սիմոնյանը հայտարարել է՝ քվորում կա՝ սկսելով վարել նիստը։ Ստացվում է՝ ԱԺ նիստը սկսել են՝ առանց քվորումն ապահովելու։

Նշենք, որ ԱԺ-ում է նաև Նիկոլ Փաշինյանը և նիստը սկսելու հրատապությունը կապված է եղել հենց նրա ներկայության հետ։

Leave a Comment