
«Հիմա էլ թե բա՝ Քի Վեսթի փաթեթն ինչի՞ չի հրապարակվել, որովհետև ՀՀ կառավարության տիրապետության ներքո չկա՛ Քի Վեսթի փաթեթ»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակցային հրապարակված փաթեթին ու Քի Վեսթի փաստաթղթի բացակայությանը: «Քի Վեսթի փաթեթի հենքն էն ա, ինչ տպված ա փաթեթում, որը Տեր-Պետրոսյանի շտաբը տվել ա «ՀԺ»-ին ու հրապարակվել ա. էտ ա Քի Վեսթի գաղափարական հիմքը: Դրա կարիքը չկա էլ. վերջերս «Ազատություն»-ը մանրամասն ռեպորտաժ արեց ու դրանով ամեն ինչ ասված ա»,- հավելեց նա: