Մայլի Սայրուսը վերջապես կարողացել է մոռանալ Լիամ Հեմսվորթին։ Երգչուհին, ըստ երևույթին, ամուսնանում է երաժիշտ Մաքս Մորանդոյի հետ, որի հետ միասին է չորս տարի։
33-ամյա դերասանուհին իր ընկերոջ՝ Մաքս Մորանդոյի հետ ներկա է գտնվել «Ավատար. Կրակ և մոխիր» ֆիլմի ցուցադրությանը, որտեղ երկրպագուները նկատել են նրա մատնեմատի մատանին։
Ինչպես նշել է միջազգային մամուլը, այն հայտնվել է վերջերս։ Մատանին առաջին անգամ նկատվել է նրա 33-ամյակի լուսանկարում, որը նոյեմբերի 23-ին է հրապարակվել։ Մատանին անմիջապես գրավել է օգտատերերի ուշադրությունը, ինչը հանգեցրել է դերասանուհու նշանադրության կապակցությամբ շնորհավորանքների։
Ի դեպ, Մայլի Սայրուսի նախկին ընկերը՝ Լիամ Հեմսվորթը, նույնպես պլանավորում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Գաբրիելա Բրուքսի հետ։ Սեպտեմբերին հաղորդվել էր, որ 35-ամյա դերասանը ամուսնության առաջարկ է արել մոդելին։


