Հոսանքի սակագինը պետք է իջնի, սա արդարացի պահանջ է. Մելոյան

«Մեր ձևով» շարժումը ստորագրահավաք է սկսում էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով:

Մինչ օրս ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու մասին դիմումն անպատասխան է թողել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը:

«Հետևաբար մեկնարկում ենք համապետական ստորագրահավաք հանրագրի տեսքով։ Հանրագիրը 2015 թվականին սահմանադրական բարեփոխումների ընթացքում ձեռք բերված հանրային վերահսկողության և հաշվետվողականության կարևորագույն ինստիտուտները կյանքի կոչելու մեխանիզմ է»,- ասել է Մելոյանը:

Նա հավելել է՝ պահանջն արդարացի է: «Դիմացը ձմեռ է, հոսանքի սակագինը պետք է հենց հիմա իջեցվի»,- նշել է Մելոյանը:

Leave a Comment