ԵՄ-ն և Թուրքիան կակտիվացնեն աշխատանքները՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին․ Կոս

ԵՄ-ն և Թուրքիան կակտիվացնեն աշխատանքները՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ Այս մասին X-ում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո։ «Թուրքիան Հարավային Կովկասի, Միջերկրածովյան և Սևծովյան տարածաշրջանների կայունության կարևոր գործընկեր է»,- գրել է Կոսը։ Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Բրյուսելում Մարթա Կոսը հանդիպել էր նար Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Leave a Comment