Զելենսկու հանդիպումն Ուիթքոֆի և Քուշների հետ չեղարկվել է ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Զելենսկու հանդիպումն Ուիթքոֆի և Քուշների հետ չեղարկվել է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների մասնակցությամբ Բրյուսելում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ- Ուկրաինա»-ն՝ հղում կատարելով լրագրող Ալեքս Ռաֆօղլուի X-ի էջին։ «Աղբյուրների տվյալներով՝ Բրյուսելում կայանալիք հանդիպումը չեղարկվել է։ Զելենսկին վերադառնում է տուն»,- գրել է Ռաֆoղլուն։

Leave a Comment