Հայաստանում աղքատություն կա միայն աղքատ չլինելու հմտության բացակայության պատճառով։ Այս մասին Ազգային ժողովում, 2026 թվականի բյուջեի հաստատման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Աղքատությունը հաղթահարելու ձևը աշխատանքն է, բայց պետք է առերեսվենք, որ կան մարդիկ, ովքեր աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ, նույն պատճառն է՝ բավարար պրոֆեսիոնալ հմտություն չունենալը։ Կարճ ասած՝ եթե աշխատանքը օգուտ չի տալիս, պետք է վերադառնալ կրթությանը»,– ասաց նա։