Ես պատկերացում չունեմ, թե ինչպես նա չնվաճեց Ոսկե գնդակը․ Սիմեոնե — Armsport.am

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է Լա լիգայի 19-րդ տուրի վաղաժամ կայացած «Բարսելոնայի» դեմ արտագնա հանդիպումը (3-1) և գովեստի խոսքեր հնչեցրել կատալոնացիների բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի հասցեին։

«Ես գոհ եմ, թե ինչպես թիմը խաղաց։ Մենք լավ սկսեցինք, ապա մրցակիցը լավ գրոհեց կենտրոնից, ինչը հանգեցրեց գոլի։ Երկրորդ խաղակեսում «Բարսելոնան» սկզբում ավելի լավ տեսք ուներ, բայց մոտ 20 րոպե անց մենք նախաձեռնությունը վերցրինք մեր ձեռքը։ Մենք երեք լավ հնարավորություն ունեինք, բայց դրանք բավարար չէին հաղթանակի համար, սակայն ես գոհ եմ։

Ինչ վերաբերում է Ռաֆինյային, ապա կարող եմ ասել, որ նա անհավանական ֆուտբոլիստ է։ Նա կարող է խաղալ ցանկացած դիրքում՝ եզրային հարձակվող, կիսապաշտպան, հարձակվող, նույնիսկ եզրային պաշտպան։ Նա գոլ է խփում, ստեղծում է գոլային պահեր, պրեսինգ է անում և վազում։ Ես պատկերացում չունեմ, թե ինչպես նա չնվաճեց «Ոսկե գնդակը», — Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Ռաֆինյան ճանաչվեց «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» միջև կայացած խաղի լավագույն խաղացող։ Հիշեցնենք, որ կատալոնական գրանդի 28-ամյա ֆուտբոլիստը 2025 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։

Leave a Comment