Նարեկ Մկրտչյանն ու Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացը քննարկել են TRIPP-ը



Քաղաքականություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դեկտեմբերի 2-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է Հնդկաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան, Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սերժիո Գոռին: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից։

Զրուցակիցները կարևորել են TRIPP նախագիծը և մտքեր են փոխանակել միջտարածաշրջանային հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ:

Դեսպան Գոռն իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային հարցերում:

Դեսպան Մկրտչյանը շնորհավորել է Սերժիո Գոռին նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության մեջ։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment