3 դեկտեմբերի 2025 – 10:32 AMT
PanARMENIAN.Net – Կառավարությունը ռազմարդյունաբերության զարգացման եռամյա պայմանագրերի ծրագրով կհատկացնի ավելի քան 150 մլրդ դրամ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Դա 21 մլրդ դրամով պակաս է նախորդ եռամսյա հատկացումից։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը եռամյա նոր պայմանագրերի շուրջ քննարկումներն արդեն մեկնարկել է 30 ընկերության հետ։
Ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված առաջին եռամյա ծրագիրը՝ 2023-2025 թվականների համար 28 ընկերությունների հետ կնքված պայմանագրային ավելի քան 171 մլրդ դրամի չափով, անկյունաքարային է հանդիսացել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար»,-գրել է Հայրապետյանը։