Մերձավանում մեքենա է այրվել, վարորդը դուրս է եկել մեքենայից, այն միանգամից բռնկվել է

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Մերձավանում։
Ինչպես հայտնում է ՀՀ Փրկարար ծառայությունը, ժամը 08։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։35-ին, մարվել՝ 08:54-ին։ Այրվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, 36–ամյա վարորդը նկատել է, որ ավտոմեքենայից ծուխ է դուրս գալիս, կանգնել է, դուրս եկել ավտոմեքենայից, սակայն մեքենան միանգամից բռնկվել է: Բարեաբխտաբար, տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, հրդեհի հանգամանքները պարզվում են։