Երեկ՝ դեկտեմբերի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում 55-ամյա Վարդան Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե էլեկտրասյանը և հայտնվել կանաչ խոտածածկույթում։
Վթարի հետևանքով վարորդը և ուղևորը՝ Գիսանե Գ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիվանդանոց տեղափոխված վարորդը և ուղևորը հայր և դուստր են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: