Եվրոպական խորհուրդն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հայտարարեց, որ համաձայնության է եկել Եվրոպական խորհրդարանի հետ մինչև 2027-ը ռուսական գազի ներմուծումը փուլ առ փուլ դադարեցնելու վերաբերյալ՝ որպես ռուսական էներգիայից կախվածությունը վերացնելու ջանքերի մի մաս։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական խորհրդարանի պաշտոնական էջից։ Ոչ պաշտոնական համաձայնագիրը կներառի Ռուսաստանից հեղուկացված բնական գազի և խողովակաշարային գազի ներմուծման իրավաբանորեն պարտավորեցնող, փուլ առ փուլ արգելք՝ համապատասխանաբար 2026-ի վերջից և 2027-ի աշնանից սկսած լիակատար արգելքով։ Հոկտեմբերի դրությամբ Ռուսաստանից ԵՄ գազի ներմուծումը կազմել է 12%, մինչդեռ մինչև ռուս-ուկրաինական պատերազմն այնկազմում էր 45%։ Ոչ պաշտոնական համաձայնագիրն այժմ պետք է հաստատվի և՛ խորհրդարանի, և՛ խորհրդի կողմից՝ օրենք դառնալու համար: