Վենեսուելան հայտարարել է ԱՄՆ-ից արտաքսված ներգաղթյալներին տեղափոխող չվերթների վերսկսման մասին


Քաղաքականություն


Վենեսուելան երեքշաբթի հայտարարել է, որ վերսկսել է ԱՄՆ-ից արտաքսված ներգաղթյալներին տեղափոխող չվերթները, մի քանի օր անց դրանք կասեցնելուց հետո՝ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջի պատճառով, որ Վենեսուելայի օդային տարածքը համարվի «փակ», հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։


«Ավիացիոն վարչությունը ԱՄՆ կառավարությունից վենեսուելացի ներգաղթյալներին այդ երկրից Վենեսուելա վերադարձնելու չվերթները վերսկսելու հարցապնդում է ստացել,- ասված է տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ։ -Նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրահանգով դա թույլատրված է»։

Թրամփը մեծացրել է ճնշումը Վենեսուելայի վրա՝ Մադուրոյի կառավարությանը մեղադրելով թմրակարտել լինելու մեջ՝ ռազմական հարվածներ հասցնելով երկրի ափերի մոտ գտնվող նավակների դեմ, որոնք, ըստ Վաշինգտոնի, թմրանյութեր են տեղափոխում։



Կարիբյան ավազանում թմրանյութերի մաքսանենգության մեջ կասկածվող նավերը ոչնչացնելու ամիսներ շարունակվող ԱՄՆ արշավի ընթացքում մինչ օրս զոհվել է ավելի քան 80 մարդ, և միջազգային փորձագետները զգուշացնում են, որ հարվածները, միջազգային իրավունքի տեսակետից, ըստ ամենայնի, անօրինական են։


Չնայած ճգնաժամին, Միացյալ Նահանգներից Վենեսուելա արտաքսման չվերթները՝ Թրամփի կոշտ հակամիգրացիոն քաղաքականության կարևոր մասը, շարունակվել են մինչև ամերիկացի առաջնորդի կողմից Վենեսուելայի օդային տարածք ներխուժման սպառնալիքը։ Չորեքշաբթի Վենեսուելայում նոր չվերթի ինքնաթիռին վայրէջք կատարելու թույլտվություն է տրվել, հայտարարել է տրանսպորտի նախարարությունը։


«Մինչ օրս իրականացվել է 75 թռիչք՝ 13 հազար 956 մարդու հայրենադարձման համար»,- շաբաթ օրը հայտարարել է պաշտոնական Կարակասը։



Leave a Comment