«Միասնության թևերն» ու «Շանթ դաշինքը» համագործակցության հուշագիր են ստորագրել

«Միասնության թևերն» ու «Շանթ դաշինքը» համագործակցության հուշագիր են ստորագրել

3 դեկտեմբերի 2025 – 11:45 AMT

PanARMENIAN.Net«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ու «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանն ստորագրել են քաղաքական համագործակցության մասին հուշագիր։ Այդ մասին ասվում է «Միասնության թևեր» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։

«Փաստաթուղթը սահմանել է այն ընդհանուր արժեքները, նպատակները և գործողությունները, որոնք միտված են` ազգային միասնականության վերականգնմանը, պետական ինքնիշխանության պաշտպանությանը, ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը»,–ասվում է գրառման մեջ։

ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։

Leave a Comment