Քննարկվել են օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերից հետո հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ամրապնդման նոր հնարավորությունները

Քաղաքականություն

03.12.2025 | 11:24

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 2-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի պալատի փոխնախագահ Քուշ Չոկսիի և Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի հարցերով փոխնախագահ Ջենիֆեր Միելի հետ։

 Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերից հետո հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ամրապնդման և բիզնես կապերի ընդլայնման նոր հնարավորությունները։

«Հատուկ ուշադրություն է դարձվել TRIPP նախաձեռնությանը, ինչպես նաև արհեստական բանականության, կիսահաղորդիչների և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հնարավորություններին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդես գալ համատեղ նախաձեռնություններով՝ ի նպաստ հայ-ամերիկյան տնտեսական կապերի հետագա խորացման»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment