ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Բրյուսելում գտնվող նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ «Զրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգի հաստատումը և երկուստեք ընդգծել դրանով նախատեսված բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ ակտիվ աշխատելու պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերն, ինչպես նաև առկա գործիքակազմի կիրառման…