«2026թ․ համար նորից ցանկանում են թանկացման որոշումն ընդունել»․ Գևորգ Ստեփանյան

«2026թ․ համար նորից ցանկանում են թանկացման որոշումն ընդունել»․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի՛ երևանցիներ, Երևան քաղաքի ավագանու տարեվերջյան նիստը կկայան դեկտեմբերի 22-ին։
Տեղեկացնեմ ձեզ, որ կարմիր գծերի թանկացումը 12000դր-ից մինչև 160000 դր. պետք է քննարկվի ու քվեարկվի։
«Մայր Հայաստան» խմբակցությունը դիմել էր դատարան ապօրինի թանկացումը կասեցնելու խնդրանքով՝ դատարանը բավարարել էր ու ճանաչել որոշումը ոչ իրավաչափ։
ՔՊ-ն ու իր արբանյակ «հանրապետություն» կցորդը 2026թ․ համար նորից ցանկանում են թանկացման որոշումը ընդունել:
Թանկացման հիմնավորումը՝ քաղաքի բեռնաթափելն էր, որը իրականություն չդարձավ, քաղաքացիներից հավաքեցին ու մսխեցին 2 մլրդ 100 մլն դրամ։
Բոլոր այն ավագանու անդամները, ովքեր կնպաստեն հերթական անգամ ապօրինի որոշումը ընդունելուն, արժանանալու են ՔՊ-ի քույր ու կցորդ լինելու «տիտղոսին»:
Քաղաքացիներին որպես տուգանքի մատերիալ դիտարկողներին հատ առ հատ ներկայացնելու ենք հանրության առաջ։
ՈՉ ոք չի՛ պլստալու.․.»։

Աղբյուրը`   Գևորգ Ստեփանյան

Leave a Comment