ԵՀ–ն իրավական հիմք է ստեղծում ռուսական ակտիվները Ուկրաինային փոխանցելու համար. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20251203/ehn-iravakan-himq-e-steghtsum-rusakan-aktivnery-ukrainajin-pvokhancelu-hamar-zlm-96475379.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2267/01/22670181_0:0:2731:2048_1920x0_80_0_0_4aaac740318359b8fc047903c44180b2.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կայա կալաս, եվրահանձնաժողով, ռուսաստան, ուկրաինա, ակտիվներ

կայա կալաս, եվրահանձնաժողով, ռուսաստան, ուկրաինա, ակտիվներ

Բաժանորդագրվել

Դեկտեմբերի 1-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ Եվրոպական հանձնաժողովը դեկտեմբերի 18-19-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովում մտադիր է Ռուսաստանի ակտիվների սեփականազրկման մասին որոշում կայացնել։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) նախատեսում է դեկտեմբերի 3-ին իրավական հիմք ներկայացնել ռուսական սառեցված ակտիվները հօգուտ Ուկրաինայի առգրավվելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ հղում անելով «Politico»–ին։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ԵՀ-ն նախատեսում է հիմնվել ԵՄ–ի մասին պայմանագրի 122-րդ հոդվածի վրա, որի համաձայն` կառավարություններն իրավունք ունեն «անդամ պետությունների միջև համերաշխության ոգով որոշում կայացնել տնտեսական իրավիճակին համապատասխան միջոցառումների վերաբերյալ»։

Ըստ թերթի` Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է այնպես մեկնաբանել այս կետը, որ պատժամիջոցների երկարաձգման համար ֆինանսական հարցերի կարևորության պատճառով բավական կլինի ստանալ երկրների մեծամասնության հավանությունը. նման քայլը կարող է զրկել Հունգարիային վետոյի իրավունքից։

Դեկտեմբերի 1-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ Եվրոպական հանձնաժողովը դեկտեմբերի 18-19-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովում մտադիր է որոշում կայացնել Ռուսաստանի ակտիվների սեփականազրկման մասին։

Եվրահանձնաժողովը համառորեն փորձում է հասնել ԵՄ երկրների համաձայնությանը Կիևի համար ռուսական սուվերեն ակտիվների օգտագործման հարցում։ Քննարկվում է վարկի տեսքով 185 միլիարդ եվրոյից մինչև 210 միլիարդ եվրո գումարի տրամադրումը, որը Ուկրաինան պայմանականորեն պետք է վերադարձնի հակամարտության ավարտից հետո և «Մոսկվայի կողմից նրան նյութական վնասի վճարման» դեպքում: Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ուկրաինական կողմին փոխհատուցումներ վճարելու վերաբերյալ ԵՄ-ի գաղափարները կտրված են իրականությունից, Բրյուսելը վաղուց զբաղվում է Ռուսաստանի ակտիվների գողությամբ:

Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն և G7-ի երկրները սառեցրել են Ռուսաստանի ոսկու և արժույթի պահուստների գրեթե կեսը՝ մոտ 300 միլիարդ եվրոյի չափով: Դրանցից ավելի քան 200 միլիարդ եվրոն գտնվում է ԵՄ-ում, որից 180 միլիարդը՝ բելգիական «Euroclear»-ի՝ աշխարհի խոշորագույն հաշվարկային-քլիրինգային համակարգերից մեկի հաշիվներում։ Եվրահանձնաժողովը հայտնել է, որ ԵՄ-ն 2025 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում 18,1 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից:

ԱՄՆ-ն ՌԴ–ի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 20 մլրդ դոլար է հատկացրել Ուկրաինային

Leave a Comment