ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ. ինչ են քննարկել Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն:


 


Զրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգի հաստատումը և երկուստեք ընդգծել դրանով նախատեսված բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ ակտիվ աշխատելու պատրաստակամությունը։


 


 


Անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերն, ինչպես նաև առկա գործիքակազմի կիրառման միջոցով դրանց շրջանակի ընդլայնման հնարավորություններին։


 


 


Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը հանգամանալից անդրադարձ են կատարել փոխկապակցվածության, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ներդրումների, դրանով իսկ տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։  Քննարկվել են նաև ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։


 


 


ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը քննարկել են առաջիկա բարձրաստիճան միջոցառումների՝ մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ գագաթաժողովների անցկացման հարցեր։ 


 


Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև միջազգային զարգացումների շուրջ։


 

Դիտումների քանակ1

Leave a Comment