Այսօրվա դատական նիստից և լրագրողների հետ ճեպազրույցից րոպեներ հետո Արցախի նախագահը հրավիրվել է քննչական կոմիտե՝ Բագրատ Գալստանյանի գործով հարցաքննվելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա նշել է, որ հարցաքննությունը վաղն է։
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավելի վաղ մեկնարկել է Շահրամանյանի հայցն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի պատմություն» դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանի գործով դատական նիստը։