Skip to content

Media Monitoring

«Ժողովուրդ». 419 մլն դոլար է վճարվում՝ ՀԷՑ-ը խլելը միջազգային դատարանում հիմնավորելու համար

December 3, 2025 by Media

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «««Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» արբիտրաժային գործի համար ՀՀ վարչապետի աշխատակազմը Foley Hoag LLP իրավաբանական ընկերության հետ պայմանագիր է կնքել 419 մլն 267 հազար դրամ արժեքով՝ Հայաստանի շահերը Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային դատարանում ներկայացնելու համար։

Նշենք, որ Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային դատարան դիմել են «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ը, «Տաշիր» Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, կինը՝ Էթերի Կարապետյանը, որդին՝ Սարգիս Կարապետյանը եւ եղբայրը՝ Կարեն Կարապետյանը:

 

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 31.8%-ի իրական շահառուն Սամվել Կարապետյանն է, 29%-ի շահառուն՝ Սարգիս Կարապետյանը: Մասնակցության շղթայում «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը, որը գրանցված է Կիպրոսում, եւս ներգրավված է, այդ իսկ պատճառով վերջինս եւս դիմել է արբիտրաժային դատարան:

 

Ըստ պայմանագրի՝ նախնական փուլում ընկերությունը պարտավորվելու է մինչ արբիտրաժային տրիբունալի կազմավորումը խորհրդատվություն տրամադրել, վարույթի նյութերի նախնական ուսումնասիրություն իրականացնել եւ մշակել ռազմավարություն, զբաղվել ընթացակարգային հարցերի ուսումնասիրությամբ, իսկ այս ծառայության արժեքը 350 հազար ԱՄՆ դոլար արժե։

 

Իրավազորության փուլում՝ «իրավազորության առնչությամբ առարկությունները ըստ էության հարցերի քննարկումից առաջ առանձին փուլով դիտարկելու դիմում»։ Եթե երկատման դիմումը բավարարվի, պետք է իրականացվի իրավազորության առնչությամբ առարկությունների վարույթի նախապատրաստում, ներառյալ փաստաթղթերի հավաքագրում, իրավազորության վերաբերյալ Հայցի մշակում, դրա առնչությամբ մյուս կողմի ներկայացրած առարկությունների մասով պատասխանի մշակում, եւ իրավազորության առնչությամբ բանավոր լսումների շրջանակներում ներկայացուցչություն: Այս ծառայության արժեքը կազմել է 1 մլն 300 հազար ԱՄՆ դոլար։

 

Երրորդ փուլի՝ ըստ էության հարցերի քննարկման եւ վնասների հատուցման փուլի համար հատկացվել է 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլար։

 

Չորրորդ փուլ՝ «Իրավագիտության, ըստ էության հարցերի քննակման եւ վնասների հատուցման փուլ», (Եթե երկատում չի պահանջվում Հայաստանի կողմից կամ երկատման դիմումը չի բավարարվում)։ Այս ծառայության արժեքը կազմել է 2 մլն 900 հազար ԱՄՆ դոլար։

 

ՀՀ ներկայացուցիչն այս գործում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանն է։

 

Հարկ է նշել, որ 2015 թվականից կայացած գործարքի արդյունքում «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ից ՀԷՑ-ը անցավ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունների խմբին։ Տեղեկացնենք, որ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գնորդ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը, ինչպես նախորդ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը, օֆշորային տարածքում` Կիպրոսում գրանցված ընկերություններ են: Այսինքն՝ ՀԷՑ-ին վերաբերող ցանկացած գործողություն նշանակում է ոչ միայն ներհայաստանյան ինչ-որ իրողոթյուն, այլեւ միջազգային սկանդալ»։

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

 

Categories Մեյնսթրիմ
Հայաստանի որոշ հատվածներում խիտ մառախուղ է. ի՞նչ իրավիճակ է ճանապարհներին
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են․ ձյուն է տեղում

Leave a Comment Cancel reply

  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • July 2023
  • June 2023
  • May 2023
  • April 2023
  • February 2023
  • January 2023
  • November 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • July 2003

BLog Bog Clean Design Fashion Food News Travel

© 2026 Media Monitoring • Built with GeneratePress