Մշտական համակարգողները կարևոր դեր ունեն ՄԱԿ գրասենյակների գործառնական արդյունավետության ծրագրային աշխատանքի առաջխաղացման գործում


ՄԱԿ անդամ երկրների և ՄԱԿ մշտական ​​համակարգողների հանդիպման շրջանակներում ՀՀ մշտական ​​ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ընդգծել է, որ Մշտական համակարգողները կարևոր դեր ունեն ՄԱԿ զարգացման համակարգի գործունեության պատշաճ համակարգման ապահովման, հաշվետվողականության և թափանցիկության ամրապնդման, ինչպես նաև ՄԱԿ գրասենյակների գործառնական արդյունավետության և կարիքների վրա հիմնված ծրագրային աշխատանքի առաջխաղացման գործում։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը:


 


Նա ընդգծել է, որ սոցիալ-տնտեսական զարգացումը խաթարող ներկայիս և ի հայտ եկող գլոբալ մարտահրավերները ընդգծում են Մշտական համակարգողների ինստիտուտի կարողությունների ամրապնդման և ընդլայնման հրամայականը՝ տեղում արագ փոփոխվող իրավիճակներին արձագանքելու համար։

Leave a Comment