Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 3-ին – Armenia Today

Հայաստանի մարզերում դեկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։

Երևանում սպասվում է 8-10 աստիճան, երեկոյան՝ 2-4 աստիճան տաքություն։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 2-6 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 3-6 նախալեռնային շրջաններում՝ 6-9 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 3-6 աստիճան տաքություն։

Լոռու մարզում սպասվում է 6-10 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 7-11 աստիճան, հովտային շրջաններում՝ 9-12 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 2-4, նախալեռնային շրջաններում՝ 5-10 աստիճան տաքություն։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 8-10, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 9-11 աստիճան տաքություն։ Արմավիրում կդիտվի 9-11 աստիճան։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը 2-5, նախալեռնային շրջաններում՝ 9-11 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 2-4, նախալեռնային շրջաններում՝ 6-10 աստիճան, հովտային շրջաններում՝ 10-13 աստիճան տաքություն

Արցախում դեկտեմբերի 3-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 10 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 6 աստիճան տաքություն: Քամին արևմտյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment