https://arm.sputniknews.ru/20251203/mvoskvan-amn-ic-stacel-e-evs-chvors-pastatught-ukrainajum-kargavvorman-veraberjal-ushakvov–96472900.html
Մոսկվան ԱՄՆ-ից ստացել է ևս չորս փաստաթուղթ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ. Ուշակով
Մոսկվան ԱՄՆ-ից ստացել է ևս չորս փաստաթուղթ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ. Ուշակով
Sputnik Արմենիա
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են, որ չեն հրապարակի բանակցությունների բովանդակությունը։ 03.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-03T02:21+0400
2025-12-03T02:21+0400
2025-12-03T02:21+0400
յուրի ուշակով
վլադիմիր պուտին
ռուսաստան
ամն
ուկրաինա
բանակցություն
դոնալդ թրամփ
սթիվեն ուիտկոֆ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/02/96469471_0:161:3071:1888_1920x0_80_0_0_c1e3290d98c3e771d2c0e54acd4c3d81.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվան ստացել է ևս չորս փաստաթուղթ՝ որպես հավելում Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ Թրամփի 28 կետից բաղկացած նախնական պլանի, Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Զրույցը օգտակար էր և կառուցողական, հավելել է Ուշակովը։Նրա խոսքով ՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են, որ չեն հրապարակի բանակցությունների բովանդակությունը։Գլխավորը՝ հանդիպումիցՀավելենք, որ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուիտկոֆի և Քուշների հետ տևել է գրեթե 5 ժամ։Ուիտկոֆն այս տարվա ընթացքում արդեն վեցերորդ անգամ է այցելում Ռուսաստան։ Այս այցը կապված է Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան ծրագրի քննարկման հետ։Նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ վարչակազմը ակտիվ աշխատում է ուկրաինական կարգավորման առաջարկների ուղղությամբ։ Վաշինգտոնի հայտարարությունների համաձայն՝ փաստաթուղթը դեռ մշակման փուլում է, սակայն Ռուսաստանի հետ շփումներն արդեն սկսվել են։Ամերիկյան կողմը նախնական նյութեր է ուղարկել Մոսկվա, իսկ Թրամփը բազմիցս ընդգծել է բանակցություններում առկա «առաջընթացը»։Կրեմլը հաստատում է, որ խորհրդակցություններ են ընթանում, բայց դրանք փակ են։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ամերիկյան «հայեցակարգը» կարող է հիմք հանդիսանալ ապագա համաձայնագրի համար, սակայն մանրամասն քննարկումներ դեռ չեն եղել։ Մոսկվան, նրա խոսքով, ակնկալում է, որ ԱՄՆ-ն կներկայացնի համաձայնեցված տարբերակ, որը կներառի Կիևի դիրքորոշումը։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես նշել է, որ Ռուսաստանը բաց է երկխոսության համար, սակայն որոշումն այժմ մեծապես կախված է Ուկրաինայից, քանի որ Կիևի մանևրելու տարածքը կրճատվում է ռազմական գործողությունների ֆոնին։
ամն
ուկրաինա
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/02/96469471_171:0:2902:2048_1920x0_80_0_0_fce46ab61b92d9ea3c999b4fd3399879.jpg
յուրի ուշակով, վլադիմիր պուտին, ռուսաստան, ամն, ուկրաինա, բանակցություն, դոնալդ թրամփ, սթիվեն ուիտկոֆ
յուրի ուշակով, վլադիմիր պուտին, ռուսաստան, ամն, ուկրաինա, բանակցություն, դոնալդ թրամփ, սթիվեն ուիտկոֆ
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են, որ չեն հրապարակի բանակցությունների բովանդակությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվան ստացել է ևս չորս փաստաթուղթ՝ որպես հավելում Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ Թրամփի 28 կետից բաղկացած նախնական պլանի, Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Զրույցը օգտակար էր և կառուցողական, հավելել է Ուշակովը։
Նրա խոսքով ՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են, որ չեն հրապարակի բանակցությունների բովանդակությունը։
Գլխավորը՝ հանդիպումից
Ուիտկոֆն այս տարվա ընթացքում արդեն վեցերորդ անգամ է այցելում Ռուսաստան։ Այս այցը կապված է Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան ծրագրի քննարկման հետ։
Նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ վարչակազմը ակտիվ աշխատում է ուկրաինական կարգավորման առաջարկների ուղղությամբ։ Վաշինգտոնի հայտարարությունների համաձայն՝ փաստաթուղթը դեռ մշակման փուլում է, սակայն Ռուսաստանի հետ շփումներն արդեն սկսվել են։
Կրեմլը հաստատում է, որ խորհրդակցություններ են ընթանում, բայց դրանք փակ են։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ամերիկյան «հայեցակարգը» կարող է հիմք հանդիսանալ ապագա համաձայնագրի համար, սակայն մանրամասն քննարկումներ դեռ չեն եղել։ Մոսկվան, նրա խոսքով, ակնկալում է, որ ԱՄՆ-ն կներկայացնի համաձայնեցված տարբերակ, որը կներառի Կիևի դիրքորոշումը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես նշել է, որ Ռուսաստանը բաց է երկխոսության համար, սակայն որոշումն այժմ մեծապես կախված է Ուկրաինայից, քանի որ Կիևի մանևրելու տարածքը կրճատվում է ռազմական գործողությունների ֆոնին։