Մոտ ապագայում Հայաստանի սահմաններին պատերազմ չի լինելու։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Լևոն Սարդարյանն ու պատգամավորը զրուցում են զինծառայության ժամկետը կրճատելու որոշման, ՀՀ առջև ծառացած խնդիրների, դրանց լուծման ուղիների մասին։
Խաչատրյանի խոսքով` բանակում տասնյակից ավելի բարեփոխումներ են արվել եւ հաջողվել են։ Զինծառայության ժամկետի կրճատումը նախատեսված է եղել դեռ 2020-2021 թվականներից, իսկ Մեղրիից Իջևան ամրաշինական աշխատանքներ են կատարվել։