Մոսկվայում շարունակվում է Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը – Armenia Today

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը երեք ժամից ավելի է՝ շարունակվում է, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են նաև նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) գործադիր տնօրենԿիրիլ Դմիտրիևը։ Ամերիկյան կողմից ներկա է ձեռնարկատեր, ներդրող և Affinity Partners-ի հիմնադիր Ջարեդ Քուշները։

Նոյեմբերի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Ուիտկոֆը բանակցությունների նպատակով կգործուղվի Մոսկվա։ Նա նշել էր, որ սկզբնական 28 կետանոց ծրագիրը լրամշակվել է, և մնացել է միայն մի քանի կետ, որոնց վերաբերյալ կան անհամաձայնություններ։

Վաշինգտոնն առաջարկել էր ուկրաինական կարգավորման 28 կետից բաղկացած ծրագիր, որը նախատեսում է Ռուսաստանի կողմից ուկրաինական որոշակի տարածքների ճանաչում, ուկրաինական բանակի նկատմամբ սահմանափակումներ, մի քանի գոտու ապառազմականացում և Կիևի կողմից օտարերկրյա զորքերի տեղակայումից հրաժարում: Որոշ կետեր վերաբերում են ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակին և ուկրաինական ուղղափառ եկեղեցուն: Փաստաթուղթը նաև անվտանգության երաշխիքներ է տրամադրում Ուկրաինային:

Leave a Comment