Ես դադարեցրել եմ ութ պատերազմ, սա կլինի իններորդը. Թրամփը՝ Ուկրաինայի հակամարտության մասին



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կառավարության նիստի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դադարեցրել է ութ պատերազմ և մտադիր է դադարեցնել իններորդը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը։

«Եվ մեր մարդիկ հիմա Ռուսաստանում են՝ տեսնելու համար՝ կարո՞ղ ենք արդյոք կարգավորել այդ խնդիրը։ Շատ դժվարին իրավիճակ է։ Թույլ տվեք ասել ձեզ»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Ըստ Թրամփի՝ Վաշինգտոնն այլևս «փողի առումով» ներգրավված չէ այդ պատերազմի մեջ։

«Բայդենը 350 միլիարդ դոլար բաժանեց, կարծես դրանք կոնֆետներ էին։ Դա հսկայական գումար է, և ես ոչինչ հենց այնպես չեմ տալիս։ Մենք սարքավորումներ ենք վաճառում ՆԱՏՕ-ին։ Եվրոպական երկրները մեզ 100%-ով վճարում են սարքավորումների համար, այնուհետև դրանք ուղարկում են Ուկրաինա կամ էլ չգիտեմ՝ինչ են անում դրանք», – ասել է ԱՄՆ նախագահը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment