Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հրապարակված բանակցային փաստաթղթերին:
«Հրապարակված փաստաթղթերում ինձ համար ամենատհաճը ՀՀ երրորդ նախագահի նամակ-աղերսն է ՌԴ նախագահին:
Ըստ էության, Սերժ Սարգսյանը 2016թ. աշնանն արդեն ամբողջապես պատկերացնում էր, թե ինչ աղետալի վիճակի է հասցրել Հայաստանն ու հայկական բանակը և հասկանում էր, որ անձամբ իր և իր թիմի կառավարչական-հրամանատարական անգրագիտությունը թույլ չի տալու ելք գտնել այդ իրավիճակից: Հետևաբար մնում էր աղերսել «տարածաշրջանի տիրակալին», որ նա զսպի Ալիևի ախորժակը:
Դե, իսկ դրա դիմաց կարելի էր Պուտինին զիջել ամեն ինչ, սկսած արժանապատվությունից (որն այս նամակից հետո կարելի է առ ոչինչ համարել) մինչև պետության էներգետիկ, տնտեսական և ռազմական համակարգերը»,- գրել է Ղևոնդյանը: