Ճամփորդություն ինձ հետ

Ճամփորդություն ինձ հետ

02.12.2025 | 21:59

Ձեր միտքը զուր տեղը մի ծանրաբեռնեք առեղծվածներով, որ չեք կարող լուծել: Որովհետև, կարող է այնպես լինել, որ այդ լուծումը այդպես էլ չտրվի ձեզ այս կյանքում:

Հիշեք երիցս ասված Իմ այս խոսքերը.

«Շատբան ունեմ ասելու ձեզ, բայց հիմա չեք կարող հասկանալ դրանք»:

Հանգրվանից հանգրվան, քայլ առ քայլ ընթանալով է, որ կկարողանաք ելնել` վեր տանող ուղիով:

Վստահ եղեք, որ իրոք Ինձ հետ եք ճամփորդում: Մի այնպիսի ուրախություն կունենաք, որ ծանոթ է միայն նրանց, ովքեր տառապում են Ինձ հետ: Բայց այդ ուրախությունն արդյունք է ոչ թե տառապանքի, այլ` Ինձ հետ ունեցած մտերմության. իսկ այդ մտերմությունը մղում է ստանում տառապանքից:

Մեկնաբանություններ

Leave a Comment