Շեբեկինոյում երկու տղամարդ է վիրավորվել Ուկրաինայի ԶՈւ–ի անօդաչուի հարձակումից հետո

https://arm.sputniknews.ru/20251202/shebekinvojum-erku-tghamard-e-viravvorvel-ukrainaji-zui-anodachui-hardzakumic-hetvo-96471011.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/09/83783425_0:0:1256:942_1920x0_80_0_0_24944de7d105b81c2287c3e73ea86745.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)

ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

Ձեռնարկության տարածքում արձակած զինամթերքից երկու շենքերում պատուհաններ են կոտրվել և վնասվել ճակատային հատվածները, հայտնել է մարզպետը։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի կողմից մեքենային հասցված հարվածից հետո երկու տղամարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Շեբեկինո քաղաքում անօդաչուն հարձակվել է ավտոմեքենայի վրա։ Մեքենայում գտնվող երկու տղամարդկանց մոտակայքով անցնող մեքենայով տեղափոխել են Շեբեկինոյի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Տուժածներից մեկի մոտ ախտորոշվել է ուսի և կրծքավանդակի կույր բեկորային վնասվածք, մյուսի մոտ, նախնական տվյալներով, բարոտրավմա է։ Տղամարդկանցից մեկին շարունակում են բուժօգնություն ցուցաբերել հիվանդանոցում, մինչդեռ երկրորդին շտապօգնության մեքենան տեղափոխում է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց՝ հետազոտման համար», – գրել է Գլադկովը Telegram–ի իր ալիքում։

Նա հավելել է, որ քաղաքում ձեռնարկության տարածքում երկու շենքերում պատուհաններ են կոտրվել և վնասվել ճակատային հաստվածները, բեկորները վնասել են նաև մեկ ավտոբուս, երկու տրակտոր, մեկ բեռնատար և երկու մարդատար ավտոմեքենա։

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Leave a Comment