Ուիթքոֆը և Քուշները Պուտինի հետ բանակցություններից անմիջապես հետո կմեկնեն Զելենսկու հետ հանդիպման․ Axios

Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը հայտնում է, որ ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը և նրա փեսա Ջարեդ Քուշները Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո կմեկնեն եվրոպական երկրներից մեկը, որտեղ նախատեսված է նրանց հանդիպումը Վլադիմիր Զելենսկու հետ։

«Նախագահ Թրամփի խորհրդականներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները հանդիպում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Կրեմլում։ Ակնկալվում է, որ նրանք Մոսկվայից կմեկնեն եվրոպական երկրներից մեկը և հանդիպում կանցկացնեն Վլադիմիր Զելենսկու հետ»։

Leave a Comment