«Ինչու է Նիկոլն օրակարգ բերել ղարաբաղյան դոսյեն»․ Սամվել Ֆարմանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինքնակոչ կարծիք, թե ինչու է Նիկոլն օրակարգ բերել ղարաբաղյան դոսյեն․
     Ինձ վերջին շրջանում շատ է հետաքրքրում հարցը, թե ինչու է Նիկոլը շարունակում շոշափել ղարաբաղյան խնդիրը: Երբեմն մեղադրելով նախկին իշխանություններին կամ Ռուսաստանին, երբեմն ընտրովի փաստաթղթեր հրապարակելով կամ Արցախի կորուստը որպես փառահեղ հաղթանակ ներկայացնելով:
     Չէ՞ որ…
     1.) Արցախի կորուստը, ցավոք, հայ ժողովրդի ճնշող մեծամասնությանն այսօր այնքան էլ չի հետաքրքրում. հակառակ դեպքում Նիկոլն ի՞նչ գործ ուներ վարչապետի աթոռին 2020 թ. նոյեմբերից ու 2023 թ. սեպտեմբերից հետո:
     2.) Պատմության ու հայ ժողովրդի հիշողության մեջ նա, միևնույնն է, մնալու է որպես Արցախը Ադրբեջանին զիջած ու պարտված առաջնորդ: Փաստաթղթերը, մեկնաբանություններն ու տոտալ քարոզչությունը ի զորու չեն փոխել այս անխուսափելի բյուրեղացումը, ու կասկած չունեմ, որ նա դա հասկանում է:
     Հետևաբար, մնում է երկու հնարավոր բացատրություն:
     Ղարաբաղյան խաղաքարտով նա հավաբաբար ձգտում է՝
     1.) Առաջիկա նախընտրական քաղաքական դիսկուրսն ամեն գնով կրկին պահել գործող «իշխանություն-նախկին նախագահներ» իրեն ձեռնտու դիսկուրսում:
     2.) Հայ ժողովրդի դժգոհության սլաքներն ուղղելով դեպի Ռուսաստան՝ շահել մեր հանրության հակառուսական տրամադրություններ ունեցող շրջանակների քվեն:
     Բացառում եմ հոգեբանների տեսակետը, թե իբր խիղճն իրեն տանջում է արածի համար, ու այդկերպ, այլոց մեղավոր կարգելով, փորձում է ձերբազատվել մեղքի զգացումից»:

Leave a Comment