Համոզված եմ, որ երկկողմ գործակցությունը կշարունակի ընդլայնվել. Վահագն Խաչատուրյանը՝ Լաոսի նախագահին


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Տհոնգլուն Սիսուլիտին:


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լաոսի բարեկամ ժողովրդին Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ։


Հայաստանը բարձր է գնահատում Լաոսի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները:


Համոզված եմ, որ երկկողմ գործակցությունը կշարունակի ընդլայնվել՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»,- մասնավորապես ասվում է ուղերձում: 

Leave a Comment