Եթե Եվրոպան հանկարծ ցանկանա մեզ հետ կռվել և պատերազմ սկսի, մենք պատրաստ ենք հենց հիմա. Պուտին

Ռուսաստանը մտադիր չի եղել, հիմա էլ մտադիր չէ կռվել Եվրոպայի հետ.  հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այնուամենայնիվ, եթե Եվրոպան հանկարծ պատերազմ սկսի, Ռուսաստանի պատրաստության հարցում կասկած չի կարող լինել «հենց հիմա», – ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք չենք պատրաստվում պատերազմի Եվրոպայի հետ. ես դա հարյուր անգամ ասել եմ։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա մեզ հետ կռվել և պատերազմ սկսի, մենք պատրաստ ենք հենց հիմա։ Դրանում կասկած չի կարող լինել», – ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը։

Նրա խոսքով, եթե Եվրոպան որոշի կռվել Ռուսաստանի դեմ և իրականում պատերազմ սկսի, ապա շատ արագ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Մոսկվան պարզապես ոչ մեկի հետ չի  բանակցի։

Leave a Comment