«Իրավիճակը հասել է կատաստրոֆիկ վիճակի։ Բոլոր քաղաքներում, մասնավորապես Երևանում չպիտի լինեն գործարաններ, որ ֆիլտրեր չեն տեղադրում: Երևանում ավազի հանք է գործում, ժողովո՛ւրդ: Երևանի ներսում բեռնատարները բաց, ավազը բեռնած երթևեկում են: Ո՞ւր են համապատասխան ծառայությունները»,- այսօր ԱԺ-ում օդի աղտոտվածության վերաբերյալ իր ելույթում ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Պատգամավորի խոսքով՝ լավ է, որ 300 շինթույլտվություն կա, բայց չպետք է՝ ով ինչ ուզի, անի. «Էս քաոտիկ շինարարության վերջը չպիտի՞ տրվի։ Փող են աշխատում՝ ո՞ւմ առողջության հաշվին: Պտի տուգանվեն: Ոչ մեկի առողջության հաշվին իրավունք չունեն էդ մարդի փող աշխատելու: Ցանցերի համար ոչ թե մի քանի տասնյակ հազարական տուգանվեն, այլ շատ ու շատ»։
Գառնիկ Դանիելյանը հեգնեց՝ քիչ է մնում Արգիշտի թագավորին մեղադրեն, որ այս տարածքում մայրաքաղաք կա։