«Խնդիրն այն է, որ դուք նախագիծը բերել եք նախընտրական տրամաբանության մեջ, այդտեղից են սկսվում բոլոր խնդիրները»,- այսօր ԱԺ-ում դիմելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը զեկուցող նախարար Անահիտ Ավանեսյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա նշեց, որ իշխանությունները 5 տարի խոսել են ապահովագրության մասին, սահմանել են, որ հունվարի մեկից քաղաքացուց գանձվող հարկը պետք է բարձրանա, և դեկտերմեբրի 2-ին նոր առաջին ընթերցում են անում։
Քրիստինե Վարդանյանի կարծիքով, ինչպես ինքը նշեց, կառավարությունն ուղղակի ուսումնասիրել է շուկան, տեսել է ապահովագրական ընկերությունենրի գործունեությունը, տեսել է, որ այդտեղ կա մեծ շահույթ և այն մասնավոր կայացած ինստիտուտներից է։
«Հիմա դուք այս ծրագրով՝ մեգաապահովագրական եք ստեղծում, ուղղակի մեկ պետական մեգաապահովագրական ու դուք դա անում եք ձեր կառավարման փորձով ու հմտություններով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ըստ Քրիստինե Վարդանյանի՝ ընդամենը մի քանի ամիս հետո բախվելու ենք այն պատկերին, որ այս ճռճռան, շատ սիրուն խոստումները բախվելու են իրականության պատին և փշրվեն։