«Նիկոլն իր ձեռքով փոշիացրեց ևս մի խաղաթուղթ». Անժելա Էլիբեգովա

«Նիկոլն իր ձեռքով փոշիացրեց ևս մի խաղաթուղթ». Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դե ինչ, նիկոլն իր ձեռքով փոշիացրեց ևս մի խաղաթուղթ։ Վերջապես հրապարակեց 2019-ի բանակցային փաստաթուղթը, որտեղ պարզ, հասկանալի լեզվով գրված է, որ նիկոլը Արցախյան հիմնահարցի շուրջ ստում էր 7 տարի։
Ստում էր, երբ ասում էր, որ նախկինում բանակցվել է Արցախը Ադրբեջանի կազմում լինելու մասին։
Ստում էր, երբ ասում էր, որ Արցախը հանձնված էր արդեն մինչև իր գալը։
Ստում էր, երբ ասում էր, որ Շուշին բանակցային սեղանին դրված պահանջ է եղել։
Ստում էր, երբ ասում էր, որ 2019-ին որևէ թուղթ չէր բանակցվում։
Ստում էր, երբ ասում էր, որ պետք է ժողովրդին ներկայացներ իրավիճակը և միասին որոշում կայացվեր։
Ու էսպես երկար կարելի է շարունակել թվարկել։
Իսկ իրականում նիկոլն է Պրահայում ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում և դա պատմական փաստ է, ինչի արդյունքում մենք ստացանք նույնիսկ ամենավատ բանակցային փաստաթղթից ավելի սարսափելի իրականություն՝ Արցախ առանց հայերի»։

Աղբյուրը`   Անժելա Էլիբեգովա

Leave a Comment