Իրանի իշխանություններն ուսումնասիրում են Telegram-ի արգելաբացման հնարավորությունը․ Ղալիբաֆ

https://arm.sputniknews.ru/20251202/irani-ishkhanutjunnern-usumnasirum-en-telegram-i-argelabacman-hnaravvorutjuny-ghalibaf-96461399.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45104505_138:0:1338:900_1920x0_80_0_0_87f908bcbddd4c3dd776510d92d0adaf.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, բաղեր ղալիբաֆ, տելեգրամ–ալիք, մեսենջեր, telegram

իրանի իսլամական հանրապետություն, բաղեր ղալիբաֆ, տելեգրամ–ալիք, մեսենջեր, telegram

Բաժանորդագրվել

Կիբեռտարածության հարցերով Իրանի բարձրագույն խորհուրդը 32 կետից բաղկացած փաստաթուղթ է մշակել, որը կարգավորում է սոցցանցերի աշխատանքը:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ հանգիստ ժամանակահատվածում սոցիալական ցանցերի արգելափակումը սխալ է համարում. Իրանի իշխանություններն ուսումնասիրում են երկրում Telegram-ի արգելաբացման հնարավորությունը: Այս մասին նա ասել է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ։

Իրանը Telegram-ի հետ բանակցություններ է վարում մեսենջերի աշխատանքը վերականգնելու համար

Ղալիբաֆը հիշեցրել է, որ Կիբեռտարածության հարցերով երկրի բարձրագույն խորհուրդը մշակել է 32 կետից բաղկացած փաստաթուղթ, որոնք կարգավորում են նաև սոցցանցերի աշխատանքը:

Ղալիբաֆը հավելել է, որ երկրում սոցիալական ցանցերի արգելափակումն այն ձևով, որով այն առկա է այս պահին, սխալ է համարում, թեև արտակարգ իրավիճակներում արգելափակումը կարող է անհրաժեշտ լինել:

«Ճգնաժամերի, պատերազմի, պատահարների ժամանակ, ինչպես դա եղավ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում, ինտերնետի արգելափակումը և նույնիսկ որոշ չափով անջատումը բնական է՝ ամբողջ աշխարհում է այդպես», – բացատրել է Ղալիբաֆը:

2018-ի ապրիլին դատարանի որոշմամբ Telegram-ն արգելափակվել էր Իրանում, դատական մարմինները վկայակոչել էին քաղաքացիների բողոքները և մեսենջերի կողմից Իրանի օրենսդրությունը չպահպանելը: Չնայած նման որոշմանը և իշխանությունների՝ հաղորդակցման համար իրանական հավելվածներ ներդնելու փորձերին, Telegram-ը Իրանում ժողովրդականություն ունեցել է ոչ միայն բնակչության շրջանում, որոնք արգելափակումը շրջանցելու համար օգտագործում են VPN-ծառայություն, այլև պետական մարմիններում:

Ռուսաստանում Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերը մասամբ կսահմանափակվեն

Leave a Comment