Թքած ունեն բոլոր հոգևոր կանոնների վրա․ Արշակ Խաչատրյանը այն հաստատեց

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ զրուցել ենք որոշ եկեղեցականների պահվածքի,
Կտրիճ Ներսիսյանի հեռանալու և եկեղեցու շուրջ տեղի ունեցող այլ իրադարձությունների
մասին։

 «Ես ամբողջ հարցազրույցը չեմ լսել,  հատվածներ եմ լսել, և այնտեղ քաղաքական նոտաները
շատ էին։ Ե՛վ 2018 թվականը հիշատակվեց, և՛ քաղաքական դիրքորոշման մասին խոսվեց։ Այսինքն՝
որոշ եկեղեցականներ, ի դեմս Արշակ Խաչատրյանի, վերահաստատեցին իրենց քաղաքական կեցվածքը
և քաղաքական դիրքորոշումը ընդդեմ ներկա իշխանությունների և փաստեցին, որ իրենք զբաղվում
են քաղաքական գործունեությամբ, և հոգևոր գործունեությունը կարծես թե երկրորդ պլան է
մղվել նրանց համար՝ ասելով, որ իրենք հրաժարական չեն տալու։ Արշակ Խաչատրյանը վերահաստատեց,
որ այն կյանքը, որով իրենք ապրում են, շատ նորմալ է, որևէ հակասության մեջ չի մտնում
եկեղեցու կանոնագրքերի հետ, և իրենք չեն պատրաստվում հեռանալ»,-  ասաց պատգամավորը։

Արփի Դավոյանի խոսքով՝
ուղիղ հակամարտություն սկսվեց ոչ թե իշխանությունների հետ, այլ բոլոր այն քաղաքացիների,
ովքեր ասում են, որ եկեղեցին պիտի պատկանի եկեղեցական և հոգևոր կյանքով ապրող հոգևորականներին,
իսկ այս մարդիկ ասացին՝ «մենք թքած ունենք բոլոր հոգևոր կանոնների վրա՝ դարերից եկող,
և մենք ապրելու ենք այնպես, ինչպես ուզում ենք»։  

Պատգամավորը կարծում
է, որ այս «հակամարտությունը» միևնույն է՝ ավարտվելու է, և եկեղեցին ազատագրվելու է
եկեղեցուն ոչ հարիր մարդկանցից։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան

     

Leave a Comment