ՄԱԳԱՏԷ-ն հասանելիություն չի ստացել Իրանի մի շարք միջուկային օբյեկտների. Գրոսի

https://arm.sputniknews.ru/20251202/magate-n-hasaneliutjun-chi-stacel-irani-mi-sharq-mijukajin-objektneri-grvosi-96460595.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47615041_78:0:1521:1082_1920x0_80_0_0_f842322f0d68c174b21a734850900063.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, մագատէ, ռաֆայել գրոսի, սպահան , ամն, իսրայել, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր

իրանի իսլամական հանրապետություն, մագատէ, ռաֆայել գրոսի, սպահան , ամն, իսրայել, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր

Բաժանորդագրվել

Գրոսիի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները նախկինի պես գտնվում են Իրանում։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետներն առայժմ հասանելիություն չեն ստացել Նաթանզի, Սպահանի և Ֆորդոյի իրանական խոշոր միջուկային օբյեկտներին, որոնք վնասվել էին հունիսյան հարվածների հետևանքով: Այս մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ավստրիական Die Presse թերթին տված հարցազրույցում։

Գրոսին հստակեցրել է, որ Իրանում նախկինի պես կան ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներ։ Նրա խոսքով՝ իրանական միջուկային օբյեկտների վրա հունիսյան հարձակումներից հետո ստուգումներն ընդհատվել են։

«Խոշոր օբյեկտները լրջորեն վնասվել են, և անվտանգության նկատառումներից ելնելով` ստուգումներն անհնար են եղել։ Իրանը հարձակումներից հետո սահմանափակել է համագործակցությունը գործակալության հետ։ Մենք երկխոսություն անցկացնելու նպատակով բանակցություններ ենք վարել Կահիրեում և պայմանավորվածություն ձեռք բերել։ Մեր տեսուչները եղել են բոլոր անվնաս մնացած օբյեկտներում։ Բայց մենք դեռ հասանելիություն չունենք Նաթանզի, Սպահանի և Ֆորդոյի օբյեկտներին, որոնք ենթարկվել էին հարձակման», – նշել է Գրոսին։

Հիշեցնենք` Իսրայելը հունիսի 13-ի գիշերը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական-միջուկային ծրագրի իրականացման մեջ, որն իբր մոտեցել է անվերադարձության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր»հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր ատոմային նախագծի ռազմական բաղադրիչը, սկսեց պատասխանել հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ:
Իսկ հունիսի 22-ին Իրանին հարվածներ հասցրեց ԱՄՆ ավիացիան։ Հարձակման ենթարկվեցին Իրանի միջուկային օբյեկտները Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար: Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարվածներ հասցրեց Կատարի Ալ-Ուդեյդ ամերիկյան ռազմակայանին։
Հունիսի 24-ի առավոտյան ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Թեհրանն ու Թել Ավիվը պայմանավորվել են հրադադարի մասին:

Leave a Comment