Aurora News | Սա Մեղրիի փոխանակման պլանն է Ռոբերտ Քոչարյանի օրոք. Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով հրապարակված բանակցային փաստաթղթերին:

«Թե ինչպես էին մի ամբողջ ժողովրդի թիկունքում բանակցում Մեղրին տալու ու ադրբեջանցիներով բնակեցնելու շուրջ։

Սա Մեղրիի փոխանակման պլանն է Ռոբերտ Քոչարյանի օրոք, որից քաջատեղյակ էր նաև Սերժ Սարգսյանը»,- գրել է Չախոյանը:

Հիշեցնենք՝ Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։

Leave a Comment