Ինչպես են մահացածներին թաղում օդում. խորհրդավոր «7-րդ ռասայի» վկայությունները աշխարհում
Ինչպես են մահացածներին թաղում օդում. խորհրդավոր «7-րդ ռասայի» վկայությունները աշխարհում
Sputnik Արմենիա
Բո ժողովրդի մասին դարեր շարունակ միայն լեգենդներ էին պատմում, բայց գիտնականներն ապացուցել են, որ առասպելական մարդիկ իսկապես գոյություն են ունեցել։ 02.12.2025, Sputnik Արմենիա
Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են մեկնում Սագադա (Ֆիլիպիններ)` կախովի դագաղներ տեսնելու նպատակով։ Ֆիլիպինցիները թաղման այս ավանդույթը պահպանում են արդեն երկու հազար տարի:Ժայռերին ամրացված դագաղներ կարելի է տեսնել նաև Ինդոնեզիայում և Թաիլանդում: Բայց ավանդույթը եկել է Չինաստանից։ Անհիշելի ժամանակներից երկրի հարավ-արևելքում բնակվել է բո ժողովուրդը, որի մասին լեգենդներ են պտտվում` նրանք կարողացել են թռչել, իսկ հանգուցյալներին թաղել… օդում։Տեղացիների պատկերացմամբ` ժայռը նշանակում է քայլ դեպի երկինք, և հուղարկավորությունը հնարավորինս բարձր հատվածում անելը նպաստում է, որ հոգին ավելի արագ անցնի մեկ այլ աշխարհ։Թե ինչպես են պահպանվում հին ավանդույթները մեր օրերում, ներկայացնում ենք ֆոտոշարքում։
Բո ժողովրդի մասին դարեր շարունակ միայն լեգենդներ էին պատմում, բայց գիտնականներն ապացուցել են, որ առասպելական մարդիկ իսկապես գոյություն են ունեցել։
Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են մեկնում Սագադա (Ֆիլիպիններ)` կախովի դագաղներ տեսնելու նպատակով։ Ֆիլիպինցիները թաղման այս ավանդույթը պահպանում են արդեն երկու հազար տարի:
Ժայռերին ամրացված դագաղներ կարելի է տեսնել նաև Ինդոնեզիայում և Թաիլանդում: Բայց ավանդույթը եկել է Չինաստանից։ Անհիշելի ժամանակներից երկրի հարավ-արևելքում բնակվել է բո ժողովուրդը, որի մասին լեգենդներ են պտտվում` նրանք կարողացել են թռչել, իսկ հանգուցյալներին թաղել… օդում։
Տեղացիների պատկերացմամբ` ժայռը նշանակում է քայլ դեպի երկինք, և հուղարկավորությունը հնարավորինս բարձր հատվածում անելը նպաստում է, որ հոգին ավելի արագ անցնի մեկ այլ աշխարհ։
Թե ինչպես են պահպանվում հին ավանդույթները մեր օրերում, ներկայացնում ենք ֆոտոշարքում։
Կախովի դագաղ Կետե Լեսուում
Տորաջայի թաղման ժայռը (Ինդոնեզիա)
Բայնիտանի կու ժողովրդի կախովի դամբարաններից մեկը
Վենշան շրջան, Յուննան նահանգ (Չինաստան)
Գաղութացման ժամանակաշրջանից առաջ մարդիկ կատարում էին այս ծեսը՝ հավատալով, որ որքան բարձր են դագաղները, այնքան ավելի մոտ են երկնքին