Ես հանդիպել եմ Արցախի թեմի առաջնորդի հետ, ստացել եմ իր հիմնավորումները․ Սամվել Շահրամանյան

2 Դեկտեմբերի, 2025

«Ես չեմ ուզում շտապել ու մեկնաբանություններ անել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք իր համար սպասելի էր Արցախի թեմի առաջնորդի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ։

«Ամենացավալին այն է, որ մենք ականատես ենք լինում եկեղեցու ու կառավարության միջև այդ հակադրությանը, իմ կարծիքով այն չպետք է հանրայնացվեր։ Դա պետք է իրականացվեր փակ դռների հետևում պատշաճ կարգով, առանց լայն հասարակությանը ներգրավվելու։ Հաջորդ օրը ես հանդիպել եմ Արցախի թեմի առաջնորդի հետ։ Ես ստացել եմ իր հիմնավորումները, ինձ մեկ հարց էր հետաքրքրում հիմնականում։ Արդյոք այդ հանդիպումը համաձայնեցվա՞ծ էր իրենց ղեկավարի՝ Վեհափառի հետ, և ստացել եմ բացասական պատասխան։ Ըստ այդմ, ես եզրակացություններ արել եմ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment