Հայաստանը կենտրոնական դեր է խաղում տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգում․ Կոս – Նորություններ 02.12.2025

Մենք քննարկում ենք, թե ինչպես կարող ենք ամրապնդել առևտրային կապերը Կենտրոնական Ասիայի հետ և Հայաստանը կենտրոնական դեր ունի տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգում։ Այս մասին դեկտեմբերի 2-ին Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։

Նրա գնահատմամբ՝ Վաշինգտոնում պատմական համաձայնագիրը խաղաղություն է բերել և ապահովել է կողմերի միջև ավելի սերտ համագործակցությունը։

«Էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների նման ոլորտներում զարգացումը շատ կարևոր է տնտեսական կայունությունն ապահովելու համար։ Սա շատ կարևոր է Հայաստանի և Եվրոպայի համար։ Եվրոպական միությունը պատրաստ է օգնել խաղաղության համաձայնագիրը և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը իրականացնելու համար», – նշել է նա, գրում է News.am:

Leave a Comment