«Արցախի թեմի առաջնորդի հանդիպումը համաձայնեցված չի եղել Վեհափառի հետ»․ Սամվել Շահրամանյան

«Արցախի թեմի առաջնորդի հանդիպումը համաձայնեցված չի եղել Վեհափառի հետ»․ Սամվել Շահրամանյան

«Եպիսկոպոսների՝ Փաշինյանի հետ հանդիպման հաջորդ օրը հանդիպել եմ Արցախի թեմի առաջնորդի հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ «Ինձ հետաքրքրում էր մեկ հարց․ արդյոք այդ հանդիպումը համաձայնեցված էր Վեհափառի հետ, և ստացել եմ բացասական պատասխան։ Ըստ այդմ՝ իմ եզրակացություններն արել եմ»,- հավելեց նա։

«Ցավալին այն է, որ մենք բոլորս ականատես ենք լինում գործող իշխանության ու եկեղեցու միջև հակադրությանը»,- հավելեց Շահրամանյանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ վարչապետը հանդիպում էր ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ, այդ թվում՝ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:

Սամվել Շահրամանյանի ճեպազրույցը

Leave a Comment