Կարեն Խաչանովը նշել է նոր մրցաշրջանում գլխավոր նպատակները

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը պատմել է նոր մրցաշրջանում իր ծրագրերի մասին։

«Այս տարի հաջողվեց խաղալ «Մասթերսի» եզրափակիչում։ Շատ էի ցանկանում հաղթել այդ մրցաշարում։ Ուիմբլդոնում հայտնվեցի 8 ուժեղագույնների թվում։ Հաջորդ մրցաշրջանում նույնպես ունեմ գլոբալ նպատակներ՝ հաջող խաղ ցուցադրել մեծ մրցաշարերում ու հասնել լավ արդյունքների։ Սակայն գլխավոր նպատակը 10 ուժեղագույնների շարքում լինելն է»,- հայ թենիսիստի խոսքը մեջբերում է «ТАСС»-ը։

Հիշեցնենք, որ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) դասակարգման աղյուսակում 29-ամյա Խաչանովը 18-րդ տեղում է։ Կարիերայի ընթացքում նա 7 տիտղոս է նվաճել մենախաղում, իսկ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում դարձել է արծաթե մեդալակիր։

Leave a Comment