Բորիս Արզումանյանի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ, նրանցից մեկը կալանավորվել է, Armenia Today-ին հաստատել են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից հավելել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության դեպքի առթիվ։
Նոյեմբերի 28-ին ԶԼՄ-ները գրել էին, որ Երևանի Նոր-Նորքի Շոպրոնի փողոցում մեքենան մի քանի անգամ քշելով Արզումանյանի վրա՝ սպանել էին վերջինիս։ Shamshyan.com-ը հայտնել էր, որ մահացածը Երևանի բնակիչ 31-ամյա Արզումանյանն է։ Կայքի տեղեկությունների՝ մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ մասնակիցներից մեկն իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արզումանյանին։
