ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեին։
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Լատվիա կատարած իր նախորդ այցի արդյունքները, տեխնոլոգիական ընկերություններում ունեցած հանդիպումները, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ ընթացող համագործակցությունը։
Ուշադրություն է դարձվել համագործակցության մի շարք ուղղությունների, մասնավորապես, թվային գրագիտության ոլորտում փորձի փոխանակմանը, մասսայական վերապատրաստման ծրագրերի շրջանակում գործնական աջակցությանը, կիբեռանվտանգության ոլորտում համատեղ քայլերին, ինչպես նաև ԵՄ չափանիշների ինտեգրման անհրաժեշտությանը։

